ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Իշխանությունները մանիպուլացնում են տեղեկատվությունը՝ փորձելով չբարձրաձայնել Հայաստանի համար այս արկածախնդրության մահացու ռիսկերը»․ Ա․ Աբովյան
21:42, 31.07.2021 | mamul.am
4830 | 1

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանություններն անընդհատ խոսում են դեմարկացիայի և Սյունիքի միջով թուրքերին և ադրբեջանցիներին լոգիստիկ կապ ապահովելու տեսանկյունից բխող հիպոթետիկ «օգուտների» մասին:
Այս ամենը սուտ է, և իշխանությունները շատ հմտորեն մանիպուլացնում են տեղեկատվությունը՝ փորձելով չբարձրաձայնել Հայաստանի համար այս արկածախնդրության մահացու ռիսկերը:
Բայց եթե իշխանությունները լռում են կամ բացահայտ սուտ են խոսում, մենք նրանց փոխարեն շատ հետևողականորեն կբացահայտենք Հայաստանի իշխանությունների կողմից թշնամիների բոլոր պայմանները նվաստացուցիչ կերպով կատարելու բոլոր փորձերից բխող ռիսկերը:
Սկսենք մեկ «նրբերանգից», որի մասին իշխանություններն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ չեն խոսում:
Նայեք, «դեմարկացիա և դելիմիտացիա» բարդ բառերի հետևում թաքնված է հասարակ սահմանների ճանաչումը և, որպես հետևանք՝ այն երկրի, որի հետ իրականացվում է դեմարկացիա, այդ երկրի տարածքային ամբողջականության անխուսափելի ճանաչումը:
Որքան էլ իշխանությունները ստեն ձեզ, ինչքան էլ փորձեն համոզել ձեզ հակառակում, սահմանազատման գործընթացը կնշանակի Արցախի Հանրապետության իրավականորեն օրինական ոչնչացում:
Այսինքն՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը կնշանակի, որ Հայաստանը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր