ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Պայմանագրայինի աշխատավարձի չափերով կոֆեի ու սրճարանի հավելավճար են հաստատում օրենքով». Հ. Ճաղարյան
18:06, 01.08.2021 | mamul.am
4955 | 2

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԱՀՄԱՆ vs Պատգամավորի սուրճ
Մեր երկրում ոչ թե պատգամավորին հայհոյելը քրեականացնող օրենք է պետք, այլ պատգամավոր դառնալու համար` առնվազն 3 տարվա պարտադիր, պայմանագրային սահմանապահ ծառայության ստաժ:
Որ ամռանը սարի գլխին, բուշլատով ու տաք ձեռնոցներով, ծխախոտի ու ուտելիքի ուշացումներով,... զենքը ձեռքին սահման պահած լինի որպես առաջադրման պարտադիր ու անհրաժեշտ պայման:
Ես գիտեմ ինչքան է սահմանին կանգնած սպայի աշխատավարձը: Չեմ գրի այստեղ...
Ի՞նչ անբարոյական վիժվածք է պետք լինել, որ սահմանապահ պայմանագրայինի աշխատավարձի չափերով քեզ կոֆեյի ու սրճարանի հավելավճար հաստատես օրենքով:
Երեկ էլ քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձերի բարձրացման «քվեարկությունն» ավարտվեց իրենցքայլականների «ջախջախիչ հաղթանակով»` 32 կողմ, 2 դեմ:
Պատերազմի օրերին $100.000 կառուցվելիք ավտոպարկի դարպասների շինարարության քվեարկությունը հիշեցի:
Ո՛չ ապաստարանի, ո՛չ քաղպաշտպանության այլ միջոցառման... այլ ավտոպարկի անցակետի ու դարպասի:
Սատկեք դուք, անպատիվ, անբարո, չագուչի ու հակահիգիենիկ կաստրատի իրականությունը կյանքի կոչող ապիկարներ:
ՍԱՏԿԵՔ»:

Աղբյուրը` Հակոբ Ճաղարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր