ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայկական դիրքից ադրբեջանցիները ռացիաներ են տարել. գումարտակի կոդերը դեռ չեն փոխվել». Միքայել Բադալյան
17:18, 01.08.2021 | mamul.am
15516 | 1

«Ազատագրում» շարժման ղեկավար գրել է. «Կուզե՞ք պատմեմ, թե ինչպես է աշխատում մեր ԳՇ-ն։
Բոլորս հիշում ենք, որ մի քանի օր առաջ Վարդենիսում ադրբեջանցիները գրավել էին մեր դիրքը, որը մեր մարտիկներն ի վերջո հետ վերցրեցին։ Մինչ ադրբեջանցիները մեր դիրքում էին, նրանք այնտեղից տարել են, ինչ կարող էին, այդ թվում՝ Hytera-ի երկու ռացիա:
Նորմալ բանակում մի ամբողջ գումարտակի կոդերը անմիջապես կփոխվեին, և ոչ մի սարսափելի բան տեղի չէր ունենա, բացառապես՝ նյութական կորուստներ: Ի՞նչ է կատարվում մեր բանակում։ Կոդերը դեռ չեն փոխվել, ու պարզ չէ՝ արդյոք ընդհանրապես կփոխվեն։
Սպաների հարցին, թե ինչո՞ւ կոդերը չեն փոխվում, պատասխանը պարզ է՝ պետք չէ։ Հավանաբար, ԳՇ-ին պետք է, որ ադրբեջանցիները լսեն մեր տղաներին: Դե ինչ, արդեն ոչինչ չի զարմացնում։ Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այս ամենից հետո պահանջում են, որ իրենց հարգեն ու վստահեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր