ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Թեժ իրավիճակ՝ ԱԺ-ում. «Հայաստան»-ը պահանջում է ազատ արձակել կալանավորված պատգամավորներին
11:18, 02.08.2021 | mamul.am
6450 | 0

«Հայաստան» խմբակցությունը նիստի ժամանակ բարձրացրեց կալանավորված պատգամավորների հարցը՝ պահանջելով նրանց ներկայությունն ԱԺ-ում: Նիստը վարող Կնյազ Հասանովն ասաց՝ հարցն իր իրավասության տիրույթում չէ:

«Ու եթե համարում ենք այսքանից հետո հանգիստ անցնել օրակարգին, լավ տեղ չենք հասնի, սա կանոնակարգի կոպիտ ոտնահարում է, ամենաթողություն: Անձեռնմխելիությունը շրջանցելով՝ մեր երկու պատգամավորները գտնվում են կալանքի տակ, սա ոտնձգություն է նրանց լիազորությունների, անարգանք՝ ԱԺ-ի նկատմամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները միացան «Հայաստան» խմբակցության գործընկերների պահանջին:

ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց՝ քրեական հետապնդումը հարուցվել է մինչև մանդատ ստանալը:

«Հայաստան»-ի պատգամավորները սկսեցին հարածել սեղաններին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր