Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ ժամը 14:00-ից, կշարունակվի թիվ ԵԴ/0083/01/21 քրեական գործով պատանդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի դատավարությունը։ Վ. Վերմիշյանը պատանդի կարգավիճակում է շուրջ 600 օր։ Վ. Վերմիշյանի գործով պաշտպանական կողմը փոխել է իր դիրքորոշումը. Վ. Վերմիշյանը քաղբանտարկյալ չէ, այլ դատավարական պատանդ։ Ինչո՞ւ, որովհետև քաղբանտարկյալի նկատմամբ իրականացվում է ֆարս դատավարություն, մինչդեռ Վ. Վերմիշյանի պարագայում դա էլ է բացակայում, ինչի մասին խոսել եմ բազմիցս։ Այսօր պաշտպանական կողմը հերթական անգամ ներկայացնելու է խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն»։ |