ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Պաշտոնական առաջին կեղծիքը՝ 8-րդ գումարման ԱԺ-ում». Էդգար Ղազարյան
13:18, 02.08.2021 | mamul.am
9639 | 3

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը. «Առաջին պաշտոնական կեղծիքը ութերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովում

2021 թվականի օգոստոսի 2-ին հրապարակվել է ութերորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը, որով վարչապետի պաշտոնում առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ութերորդ գումարման Ազգային ժողովն իր լիազորությունները ստանձնել է 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 10․00-ից։ Այդ պահին է հայտարարվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գոյության մասին։ Տվյալ պահին խմբակցության բոլոր պատգամավորները գտնվել են Ազգային ժողովի նիստերի դահլիճում, հետևաբար հարց է առաջանում, թե ե՞րբ է տեղի ունեցել խմբակցության նիստը, ո՞վ է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ի՞նչ մտքերի փոխանակում է տեղի ունեցել, ե՞րբ է կազմակերպվել քվեարկությունը խմբակցությունում, ինչպիսի՞ն են եղել խմբակցության անվանական քվեարկության արդյունքները։ Ակնհայտ է, որ այդ ամենը տեղի չի ունեցել, հետևաբար, նշանակում է, որ տեղի է ունեցել կեղծիք, այսինքն` վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրումը կատարվել է անօրինական ճանապարհով։ Հանրապետության նախագահը, մինչև համապատասխան հրամանագրի ստորագրումը, կարող է մտածել այս ամենի մասին, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահ մարմիններին»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր