Ամերիաբանկը Երևանում` Էրեբունի փ. 17/1, «Էրեբունի» մոլում բացեց իր նոր` «Էրեբունի» մասնաճյուղը: Մասնաճյուղի դռները բաց են երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:30-ից մինչև ժամը 18:15-ը: «Էրեբունի» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղում մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: «Էրեբունի» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները. Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.
Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար
«Էրեբունի» մասնաճյուղում ստեղծված են և՛ օնլայն, և՛ օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, ջերմ, լուսավոր և հարմարավետ միջավայր: Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները: Ի դեպ, սեպտեմբեր ամսից «Էրեբունի» մասնաճյուղը շարունակելու է իր գործունեությունը ոչ ստանդարտ գրաֆիկով` աշխատելով երկուշաբթիից կիրակի` ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը: Երկարացված գրաֆիկով` երկ-կիր, 10:30-21:15, աշխատող մասնաճյուղերի ցանկը հնարավոր է տեսնել այստեղ.
|