ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Առաջարկում եմ Նիկոլին՝ խլնքագետ Լենային էլ, օրինակ, Իրանում ՀՀ դեսպան նշանակի». Գագիկ Համբարյան
01:06, 03.08.2021 | mamul.am
8350 | 6

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Մակունցահարված ԱՄՆ-ն
Հերթական անհեթեթ և խայտառակ որոշումը. Նիկոլ Անհողի անգլերենի դասատուն նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան...
Սա այն Մակունցն է, ով իր մեջ էր պահում մեր մշակույթը, ով խորը վերլուծական մտքերը իմի բերելով 2020 թ-ի հուլիսի 27-ին՝ մեր կողմից տանուլ տված 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ առաջ, հայտարարում էր. «Թուրքիան չի դառնա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ուղղակի կողմ... Անձամբ կարծում եմ, որ չնայած Ադրբեջանի ջանքերին, Թուրքիան այդ քայլին չի գնա, ու դրա համար կան հստակ պատճառներ»... Հետքարքիր է, թիվ 1 գերտերության մայրաքաղաքում Հայաստանի դեսպան դարձած սույն թյուրիմացությունը տեղյա՞կ է, որ Թուրքիան ամենաակատիվ մասնակցությունն է ունեցել վերջին արցախյան պատերազմում, իսկ եթե տեղյակ է, ապա լավ կլինի պարզաբանի իր տգետ վերլուծության հիմքերը և իր մատնանշած պատճառները...
Որևէ մեկը պատկերացնու՛մ է սույն «կնիԳմարդուն» Վաշինգթոնում լուրջ հանդիպումներին և քննարկումներին մասնակցելիս...
Բայց դե քայլիստ-քայլիստուհիների ախորժակը գալիս է ուտելու ժամանակ. փոքրիկ Հայաստանի մշակույթը, իսկ հետո էլ ԱԺ-ում քայլիստների ֆրակցիան իր մեջ մխրճելուց հետո, Մակունցը մակունցահարեց նաև ԱՄՆ-ն...
Հ.Գ. Առաջարկում եմ Նիկոլին՝ խլնքագետ Լենային էլ, օրինակ, Իրանում ՀՀ դեսպան նշանակի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր