ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ռուբեն Ռուբինյանը որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում ու դրա վերաբերյալ տեղեկատվություն չի տրվել». Աննա Մկրտչյան
10:36, 03.08.2021 | mamul.am
5213 | 2

«Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանը, անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը, հայտարարեց. «Հանրությանը հայտնի է այն հանգամանքը, որ Ռ. Ռուբինյանն իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում ու դրա վերաբերյալ տեղեկատվություն որևէ մեկիս չի տրվել: Այս նույն իշխանությունը մեզ արդեն հրամցրել էր մի իրավիճակ, երբ ԱԺ նախագահը կարող էր լինել թուրքի լրտես, ինչը ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը տեսականորեն կարող է պարունակել նաև այս ԱԺ-ն»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց զերծ մնալ որակումներից:

Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց, որ 2017-ին Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս Թուրքիայում հետազոտություն է իրականացրել և այդ մասին հայտարարել է հեղափոխությունից հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր