ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«ՔՊ մի քանի նատաշա շարունակում են կարոտս առնել՝ կախվելով քաղաքական օրգաններիցս». Արմեն Աշոտյան
11:54, 03.08.2021 | mamul.am
6903 | 3

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ խմբակցության մի քանի նատաշա շարունակում են իմ կարոտն առնել՝ կախվելով համապատասխան քաղաքական օրգաններիցս։
Լավ է, արջ չեն, թե չէ մեղր էլ կբերեին»:

Հիշեցնենք՝ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը, արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայտարարությանը, ասել էր հետևյալը. «Էստեղ հնչեց ակնարկ, որից կարելի է եզրակացնել, որ ցանկացած մարդ, որը երբևէ եղել է Թուրքիայում, անկախ այցի նպատակից, կարող է կասկածվել որպես գործակալ: Հիշեցի, որ 2017-ի սեպտեմբերին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Եվրանեսթի շրջանակներում գտնվում էր Բաքվում: Արդյո՞ք այստեղ նույնպես հնարավոր է ռիսկի առկայություն, որ նա, անկախ իր կամքից, հավաքագրվել է որպես Բաքվի գործակալ»:

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր