Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը օգոստոսի 3-ի առավոտյան կազմել է 198 933 145, հայտնել է Ջոնս Հոփքինսի համալսարանը:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 236 469-ի:
COVID-19 վարակի ավելի քան 15 միլիոն դեպք ունեցող երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանն ու Բրազիլիան:
Վարակվածների և մահացածների թվով առաջատար է մնում ԱՄՆ-ը, որտեղ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 35 131 438 դեպք, իսկ մահացածների թիվը հասել է 613 679-ի:
Վարակվածների թվով 2-րդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 31 726 507-ի, իսկ վարակվելու հետևանքով մահացածների ընդհանուր թիվը կազմել է 425 195:
Վարակվածների թվով աշխարհում 3-րդ տեղում Բրազիլիան է, որտեղ համավարակի ընթացքում գրանցվել է 19 953 501 դեպք, մահացել է 557 223 մարդ: