Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսին խոստացել է պայքարել Թեհրանի դեմ սահմանված՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները վերացնելու համար: Այս մասին նա հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեիի կողմից նախագահի պաշտոնում հաստատման արարողության ժամանակ: «Մենք կաշխատենք պատժամիջոցների վերացման ուղղությամբ, սակայն մտադիր չենք ժողովրդի կենսամակարդակը կապել արտասահմանյան պետությունների կամքի հետ»,- Ռաիսիի խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը: |