ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ի վերջո, ե՞րբ կդիմենք ՄԱԿ-ի ԱԽ-ին». լրագրողը՝ Ռուբինյանին
13:42, 03.08.2021 | mamul.am
3727 | 1

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մենք, ի վերջո, ե՞րբ կդիմենք, կամ քննարկվո՞ւմ է արդյոք այս հարցը. ԱԺ ճեպազրույցում լրագրողի հարցին ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է. «ՄԱԿ-ի ԱԽ-ն մի մարմին է, որն ունի մշտական անդամներ, ոչ մշտական անդամներ, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Դա ենթադրում է, որ ցանկացած երկիր, եթե ուզում է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, պետք է համապատասխան մթնոլորտ ապահոված լինի, հակառակ դեպքում՝ դա անիմաստ է: Բացի այդ, կա քաղաքական և արտաքին քաղաքական պատեհության և նպատակահարմարության հարց, և մենք այս գործընթացը դիտարկում ենք իմ ասած համատեքստում. այսինքն, եթե նման անհրաժեշտություն լինի՝ քայլեր կգործարկվեն համապատասխան մթնոլորտ ապահովելուց հետո»,- եզրափակել է Ռուբինյանը:

«Ի վերջո, ե՞րբ կդիմենք ՄԱԿ-ի ԱԽ-ին». լրագրողը՝ Ռուբինյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր