ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.37, EUR 572.46, RUB 6.72, GBP 672.07
+29 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ
14:30, 03.08.2021
1972 | 0

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել էր Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ, գաղտնի քվեարկության արդյունքները: «107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 70-ը: Քվեատուփում առկա էր 70 քվեաթերթիկ, որոնցից ոչ մի անվավեր չկար: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ռուբեն Ռուբինյան՝ կողմ 70, դեմ՝ 0»,- նշեց Բաբայանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր