ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ինչո՞ւ է թույլ տրվել, որ Ադրբեջանը մինչև 3 կմ խորությամբ սահմանի տարբեր հատվածներում ներխուժում ապահովի». Տ. Աբրահամյան
15:24, 03.08.2021 | mamul.am
4845 | 3

ԱԺ նիստում դիմելով ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց. «Տեղի է ունեցել ծանր հանցագործություն. Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մեծ հատվածներ փաստորեն Ադրբեջանի կողմից բռնազավթվել են, սակայն դրանից անցել է երեք ամիս՝ որևէ մեկը քաղաքական և իրավական պատասխանատվության չի ենթարկվել: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցում, և, առհասարակ, ինչո՞ւ է թույլ տրվել, որ Ադրբեջանը մինչև 3 կմ խորությամբ սահմանի տարբեր հատվածներում ներխուժում ապահովի»:

Արձագանքելով Տ. Աբրահամյանին՝ Արշակյանը պատասխանեց. «Տպավորություն է ինձ մոտ, որ ինչքան խնդիր կա՝ դա իշխող քաղաքական ուժինն է, ինչքան հաջողության կա՝ դրա մասին չենք խոսում:

Եթե որևէ տեղ, որևէ պատճառով, որոնց մասին բազմիցս խոսվել է, դիրք չի տեղադրվել կամ ուշացումով է տեղադրվել, դրանց մասին պարզաբանումներն արդեն լսել ենք և նաև գնահատական է տրվել Ադրբեջանի այս քաղաքականության վերաբերյալ: Առաջարկում եմ համագործակցենք այս հարցերի շուրջ, եթե անհրաժեշտություն էլ լինի՝ միասին գնանք, այցելենք, նայենք՝ ինչ խնդիրներ կան և հարցերին լուծում տանք»:

Հիշեցնենք՝ Խորհրդարանը շարունակում է քննարկել մյուս երկու փոխնախագահների ընտրության հարցը: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը քիչ առաջ 70 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ փոխնախագահ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր