ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ես չէի ցանկանա՝ թվային կերպով մենք հիմա չափենք, թե ում են ավելի շատ հայհոյել». Հակոբ Արշակյան
15:54, 03.08.2021 | mamul.am
2859 | 1

«Ինչո՞ւ այդքան հապշտապ Ձեր թիմն ընդունեց այդ օրենքը, ինչպե՞ս եք փորձում տարբերել հայհոյանքը վիրավորական բառերից: Վիրավորանքի արդյոք որոշակի ցա՞նկ եք ձևակերպելու նման բառերի համար, և համարո՞ւմ եք արդյոք, որ երկակի ստանդարտներ չի կարելի կիրառել այս օրենքը իրացնելիս». ԱԺ փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ՝ դիմելով ՔՊ-ական պատգամավոր, փոխխոսնակի թեկնածու Հակոբ Արշակյանին, հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով հայհոյանքը քրեականացնելու նախագծին:

Արձագանքելով Կյուրեղյանին, Արշակյանն ասաց. «Նախ, ես չէի ցանկանա, որ թվային կերպով մենք հիմա չափենք, թե ում են ավելի շատ հայհոյել...Ընդհանրապես, Հայաստանում պետական պաշտոնյա լինելը, բացի տաժանակիր աշխատանք լինելը, նաև թիրախավորված աշխատանք է: Թիրախվորում են անձնական կյանքը, ընտանիքը, երեխաներին: Այն օրինագծը, որը որ ընդունվել է, դա ոչ թե պետք է ծառայի ինչ-որ մեկին պաժելու համար, այլ պետության պաշտոնյաների պաշտպանության և հանրային կյանքից այդ հայհոյախոսությունը հանելու մասին է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր