ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.93, EUR 571.39, RUB 6.68, GBP 668.43
+22 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Սրանց ասեք, որ ժողովուրդը Հիտլերին ու Մուսոլինիին էլ է քվե տվել, հետո ի՞նչ». Էդուարդ Շարմազանով
17:18, 03.08.2021
2054 | 6

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Երկու օր է՝ կապիտուլյանտ ռեժիմի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով հայտարարում են, թե ժողովուրդն իրենց քվե է տվել։

Սրանց ասեք, որ ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել, հետո ի՞նչ։

Այնպես որ, պատմությունը ցույց է տվել, որ ժողովուրդն էլ է սխալվում, ու այդ սխալները շատ թանկ են նստել նույն ժողովրդի հետագա ճակատագրի վրա։

Իսկ սրանց կառավարման շրջանն ապագա պատմաբանները որակելու են որպես ազգային նվաստացման ու կապիտուլյացիայի ժամանակաշրջան։

Ու հաստատ այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր