ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Վրաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
17:48, 03.08.2021 | mamul.am
2958 | 1

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է. «Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Իրակլի Ղարիբաշվիլիի ուղերձում ասված է. «Թույլ տվեք անկեղծ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։

Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև դարերի ընթացքում ձևավորված սերտ կապերն ու ավանդական բարիդրացիական հարաբերություններն ապագայում ավելի կամրապնդվեն։ Նաև ցանկանում եմ պատրաստակամություն հայտնել ակտիվ երկխոսության համար այս փոխշահավետ համագործակցության էլ ավելի ամրապնդման գործում։

Ձե՛րդ Գերազանցություն, ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստել իմ խորին հարգանքը և մաղթել Ձեզ և եղբայրական հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր