ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ունենք գաղափարախոսություն ու աշխարհայացք չունեցող իշխանություն և ընդդիմություն». Ստեփան Դանիելյան
22:30, 03.08.2021 | mamul.am
3746 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքականության հիմքում պետք է լինի գաղափարախոսություն, դա աքսիոմա է: Չկա գաղափարախոսություն, կամ աշխարհայացք, չի կարող լինել արդյունավետ կուսակցություն և որպես հետևանք չի կարող լինել կանխատեսելի ապագայով պետություն, եթե այդ պետությունը վտանգի մեջ չի ու չի գոյատևում իներցիայով՝ արտաքին վտանգների բացակայությամբ պայմանավորված:
2018-ի իշխանափոխության հիմնական պատճառը պետական գաղափարախոսության սնանկություն էր, որի հետևանքը էլ եղավ Արցախի պարտությունը:
Հիմա այդ պրոցեսը շարունակվում է, մենք ունենք գաղափարախոսություն ու աշխարհայացք չունեցող իշխանություն և ընդդիմություն ու երկուսի գոյատևումն էլ ունի իներցիոն բնույթ: Երկուսն էլ իրենց լեգիտիմությունը որոնում են միմյանց մեջ (միմյանց դեմ պայքարի միջոցով փորձում են հիմնավորել իրենց գոյության իմաստը): Դա քաղաքական պայքարի իմիտացիա է, որը բոլորն էլ զգում կամ հասկանում են (ով հասկանում է, ով զգում՝ առանց հասկանալու):
Եթե չլինի այս իշխանությունն, ապա հանուն ինչի էր պայքարելու ընդդիմությունը, և հակառակը, եթե չլինեին «նախկիններն», ինպես էին իրենց գոյությունը հիմնավորելու «ներկաները», որոնց բնորոշելու համար որևէ քաղաքական տերմին դժվար է գտնել։
Արդյունքում, երկուսն էլ չեն կարող ունենալ կայուն ընտրազանգված, ինչպես նաև պարտնյորներ դրսում, որովհետև անհասկանալի ու անկանխատեսելի են, այսինքն դառնում են ընդամենը կարճատև ժամանակահատվածի համար օգտագործման գործիքներ:
Հ.Գ. Կուսակցությունների աշխարհայացքն ու գաղափարախոսությունն, ամենից զատ, ունի նաև ներքին կազմակերպման համար կարևոր նշանակություն ներկուսակցական կյանքի մոտիվացիայի, միջանձնային առողջ փոխհարաբերությունների ու արդարության վրա հիմնված անհրաժեշտ բաց ու հստակ կանոնակարգ կազմակերպման համար:
Ներքաղաքական պայքարը նման կուսակցությունների միջև մրցակցությունն է, որոնք հասարակությանն առաջարկում են իրենց արժեքներն ու կազմակերպման ձևերը, հակառակ դեպքում իրենք ում ... են պետք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր