ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Պետք է Ռուսաստանից լինես, որ հաղթես». Ալեքսանյանը՝ ռուս լրագրողին
22:54, 03.08.2021 | mamul.am
16160 | 1

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դժգոհ է մնացել Ռուսաստանը ներկայացնող ինգուշ մարզիկ Մուսա Եվլոևից կրած պարտութունից հետո: Նշենք, որ Ալեքսանյանը հրաժարվել էր կրել մեդալը՝ այն պահելով ձեռքին:

Ալեքսանյանը հրաժարվել է կրել մեդալը՝ այն պահելով ձեռքին
Հանդիպումը ավարտվել է 1:5 հաշվով: Գոտեմարտից հետո ռուսական Матч ТВ-ի թղթակից Դենիս Լեվկոն խնդրել է Ալեքսանյանին հարցազրույց տալ: «Պետք է Ռուսաստանից լինես, որ հաղթես»,- կարճ է կապել Ալեքսանյանը՝ խառը գոտում անցնելով լրագրողների կողքով:

Հիշեցնեք, որ 2016 թվականին Արթուր Ալեքսանյանը նվաճել է օլիմպիական ոսկին:

Նա աշխարհի առաջնության 3, Եվրոպայի առաջնության 5 ոսկե մեդալակիր է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր