ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է. հայտնի են թեկնածուները. «Հրապարակ»
09:30, 04.08.2021 | mamul.am
6296 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Համապետական ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» ակտիվ աշխատանքներ է սկսել առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։ Խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները և կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։

Գյումրիում, օրինակ, ցուցակը կգլխավորի Սարիկ Մինասյանը, որը 7-րդ գումարման խորհրդարանում ԼՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Վանաձորում ընտրությունը գնալու է Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի, և կրկին նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանի թեկնածությունների շուրջ։ Հրազդանում էլ կառաջադրեն Արշավիր Խաչատրյանին, որը ԼՀԿ Կոտայքի տարածքային կառույցի ղեկավարն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր