ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ո՞վ է քեզ իրավունք տվել զինվորների ու սպաների անունից իշխանության վերարտադրությունը շնորհավորել». Տիգրան Աբրահամյան
10:42, 04.08.2021 | mamul.am
7006 | 4

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի՝ ՊՆ այցի ընթացքում պաշտպանության նորանշանակ նախարարը նշել է՝ «պարո՛ն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ»:

Արշա՛կ Կարապետյան, ո՞վ է քեզ իրավունք տվել բոլոր զինվորների ու սպաների անունից իշխանության վերարտադրությունը շնորհավորել։

Շողոքորթելով, ամեն ինչի վրա աչք փակելով երկար չես ձգի, ու ասեմ, որ բանակն այդ ռելսերի վրա դնելով՝ երկիրը լրիվ այլ տեղ ես տանելու։

Ձեզ թվում է, թե ընտրությունն ավարտվեց ու հանգիստ բազմելու եք ձեր աթոռներին ու կյանքը վայելեք՝ ձեռքի հետ էլ իրար շոյող արտահայտություններ հնչեցնե՞լ։ Չի ստացվելու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր