ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ալեն Սիմոնյանը նշանակել է իր ԱԺ նախագահի ռեֆերենտներին
11:18, 04.08.2021 | mamul.am
3644 | 0

Ազգային ժոովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 3-ին կարգադրություններ է ստորագրել, որոնց համաձայն նշանակվել են ԱԺ նախագահի ռեֆերենտները։

Որոշումներում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ա. Հայրապետյանի 2021 թվականի օգոստոսի 3-ի դիմումը՝ կարգադրում եմ. 2021 թվականի օգոստոսի 3-ից Աշխեն Հայրապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Զ. Չալիկյանի 2021 թվականի օգոստոսի 3-ի դիմումը՝ կարգադրում եմ.2021 թվականի օգոստոսի 3-ից Զինա ՉԱԼԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր