ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 477.34, EUR 556.82, RUB 6.74, GBP 659.30
+8 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+17 °C
Ուկրաինայում տղամարդը սպառնում է նռնակ պայթեցնել կառավարության շենքում
12:31, 04.08.2021
3208 | 0

Կիևում անհայտ տղամարդը ներխուժել է կառավարության շենք և սպառնում նռնակ պայթեցնել: Միջադեպի տեսանյութը հրապարակել են Telegram ալիքները։

«Ես այստեղից ողջ դուրս չեմ գա: Հեռացրեք մարդկանց»,- ասել է տղամարդը։

Որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ տղամարդը կառավարության շենքում 2 պատանդ է վերցրել։ Ուժայինները փակել են շենքի մուտքերը։

Դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ջոկատը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր