ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը». Նաիրի Հոխիկյան
19:48, 04.08.2021 | mamul.am
15763 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիայում օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհներն էմոցիոնալ առումով ուրախացնում եմ հայերիս՝ հաշվի առնելով այդ երկրի թշնամական վերաբերմունքը մեր նկատմամբ և մեզ հասցված վնասները պատերազմի ժամանակ։

Ինձ համար կեղծ ու անմարդկային են ոմանց կոչերը մարդասիրության մասին, բայց եթե սթափ նայենք իրողություններին, պետք է մի քանի փաստ հաշվի առնենք։

1․ Թուրքիայում այրվող անտառների աշխարհագրությունը մեծանում է՝ աստիճանաբար մոտենալով հարևան երկրներին։ Հունաստանում արդեն հրդեհներ են սկսվել, Հայաստանի սահմանից մոտ 280կմ հեռավորության վրա՝ Հաքքարի նահանգում ևս անտառային հրդեհի օջախներ կան։

Բնությունը սահմաններ չի ճանաչում, և չի բացառվում, որ հրդեհները կարող են արագ մոտենալ նաև մեզ, հետևաբար նախ պետք է պետական մակարդակով կանխարգելիչ միջոցներ ձեռք առնել և դադարեցնել անիմաստ հրճվանքը։

2․ 2019-2020թթ․ ընթացքում Հայաստանից ավելի քան 10․000 կմ հեռու Ավստրալիայում տեղի ունեցած անտառային հրդեհները ոչնչացրին 63․000քկմ անտառ, որը մոլորակի անտառային կազմի 0․001%-ն է։ Ըստ մասնագիտական հաշվարկների՝ այդ հրդեհների հետևանքով մոլորակի ջերմային ֆոնը մեծ վնաս կրեց, ազդեցություն եղավ գլոբալ տաքացման վրա։

Թուրքիայի այրվող անտառները մեզնից հեռու են մոտ 1000կմ, հետևաբար դրանց բացասական հետևանքներն առաջինը հենց մենք ենք զգալու ինչպես թթվածնային, այնպես էլ օդի աղտոտվածության առումով։

3․ Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին։

4․ Արցախի հարավային գրավյալ շրջաններում՝ Կովսական (Զանգիլան), Ջրական (Ջաբրայիլ) արդեն հրդեհի օջախներ կան։ Հույսն Աստծո վրա դնելու և իրենց երազած տղայի տեղ դնելու փոխարեն՝ ՀՀ իշխանությունները պարտավոր են պաշտպանական միջոցներ ձեռնարկել Արցախի և ՀՀ անտառային շերտերի համար»։

«Վերջին օրերին մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը». Նաիրի Հոխիկյան
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր