ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի հատուկջոկատայինները զորավարժություններ են սկսել
14:54, 04.08.2021 | mamul.am
5123 | 2

Օգոստոսի 3-ին Անկարայում մեկնարկել են «Կովկասյան արծիվ» անվամբ համատեղ զորավարժությունները, որին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Զորավարժություններն ավարտվելու են օգոստոսի 8-ին։ Զորավարժության նպատակն է ուժեղացնել համագործակցությունը բոլոր կողմերի հատուկջոկատայինների միջև, փորձի և գիտելիքի փոխանակումը, ինչպես նաև համատեղ օպերացիաներ իրականացնելու մակարդակի բարձրացումը։

Ուկրաինան այդ զորավարժություններին մասնակցում է, որպես դիտորդ երկիր։

Թուրքիայի կողմից զորավարժություններին կմասնակցի 1 հատուկ նշանակության ստորաբաժանում, մեկ պայմանագրային դիպուկահար, երկու բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ, և մեկ ծանր փոխադրող ուղղաթիռ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր