ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«5000 զոհերի մեջ չկար քայլարծներին կից գոնե մեկ օլիգարխի փափկասուն կամ հաբռգած զավակ». Արեգնազ Մանուկյան
15:03, 04.08.2021 | mamul.am
7371 | 4

«44 օր մենք տվեցինք հազարավոր զոհ, բայց այդ զոհերի, գերիների, վիրավորների մեջ չկար գոնե մի հոգի, որ կապված է հեղափոխական ու ժողովրդական հռչակված իշխանության ներկայացուցիչների հետ: Ուշագրավ է, որ 5000-ի կարգի զոհերի մեջ չկա գոնե մեկ գործող պաշտոնյայի որդի, հեռու բարեկամ կամ ընկեր, քայլարծներին կից գոնե մեկ օլիգարխի փափկասուն կամ հաբռգած զավակ»,- ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Լսելով դահլիճներից լսվող իրեն ուղղված ռեպլիկները՝ ընդհատեց ելույթը, շրջվեց դեպի ԱԺ նախագահը և ասաց. «Պարոն Սիմոնյան կարգի հրավիրեք Ձեր թիմակիցներին»:

Ալեն Սիմոնյանը նկատողություն տվեց դահլիճում աղմկող պատգամավորին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր