ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ամենայն հավանականությամբ, Մակրոնն անգամ բառ չի ասել դեմարկացիա-դելիմիտացիայի մասին». Հայկ Մարտիրոսյան
20:18, 04.08.2021 | mamul.am
5751 | 2

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամենայն հավանականությամբ, Երևանի ռեժիմը` պարագլխի հրահանգով, դարձյալ ստում է:

Ամենայն հավանականությամբ, նախագահ Մակրոնն անգամ բառ չի ասել դեմարկացիա-դելիմիտացիայի անհրաժեշտության մասին, մինչդեռ դավաճանների ռեժիմը հայտարարություն է տարածել այդ մասին:

Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունն այդ մասին բառ անգամ չի ասում, մինչդեռ որպես անկյունաքարային թեմա` դժվար թե մամուլի հաղորդագրությունում շրջանցվեր դա, եթե Մակրոնը բան ասած լիներ այդ մասին:

Նամանավանդ, որ Մակրոնը խոսել է «բանակցություններով սահմանային լարումը թուլացնելու» մասին և ո՛չ դեմարկացիա-դելիմիտացիայով:

Հիմա էլ ստացվում է, որ Ֆրանսիային Հայաստանում վարկաբեկելու և միաժամանակ ցույց տալու համար, թե իբրև թե, անգամ Հայաստանի բնական դաշնակիցներն են ցանկանում, որ Հայաստանը գնա ինքնասպանական այդ ուղով` չարտահայտված մտքեր են վերագրում Ֆրանսիայի ղեկավարին:

Միջազգային պրակտիկայում կեղծ մամուլի հաղորդագրություններն այլ պետությունների ղեկավարների հետ շփումների բովանդակության մասին նորություն չեն: Դրանից նախկինում ինտենսիվորեն օգտվել է հատկապես Ալիևը: Հիմա ավագ եղբորից կեղծաբանության այդ ջահը ստանձնում է Հայաստանում իշխող նրա կրտսեր եղբայրը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր