ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Պիտի արգելվի եկեղեցիների կառուցումը, մինչև ավերվածները չվերականգնվեն». Խաժակ Սիրեկանյան
03:06, 05.08.2021 | mamul.am
5000 | 2

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Ինձ ուղղակի մի հարց է տանջում, մատուռների վրա դրել- շարել են տասնյակ խաչքարեր, ցույց տալով, որ հավատքով ժողովուրդ են, բայց եկեղեցին, որը կառուցվել է հազարամյակ առաջ, վեհաշուք է, սրբատեղի, մեծ հոգի կա իր մեջ, ավեր, փնթի, խաչքարերը ջարդված, աղբի մեջ է:
Արդյոք կա՞ տարբերություն սրբատեղիների մեջ: Աստված այլ ձև է ընդունում սարի վրայի ու քարանձավի անշուք մատուռին, քան հրաշալիք համարվող եկեղեցո՞ւն:
Այդպես կարելի է մտածել, թե որ մենք քրիստոնյա նույնիսկ չկարողացանք համարվել..
Միայն աղոթքով քրիստոնյա չեն դառնում, եղածը պահպանելն էլ կապ ունի: Գնացածս եկեղեցիների մեծ մասը կեղտի մեջ կորած էր, քարերը խոտի ու աղբի մեջ, ավերված: Սա՞ է մեր գնահատականը մեր սուրբ արժեքներին:
Մարդկանց հոսքը չի դադարում մատուռներում, գնում ես եկեղեցի, ոչ մեկ չկա, դատարկ, ավեր կառույց.
եկեղեցին հազարամյակների հայի պատմությունն է կրում իր մեջ, նախաքրիստոնեական տաճարի ու քրիստոնեության պատմությունը կրող արժեք-կոթող է, բայց մեկուսի վիճակում:
Դա նրանից է, որ մենք հեշտի վազող ենք, ոչ թե հավատացյալ ազգ:
Հազար մարդ հազար եկեղեցի կսարքի, հազար մատուռ կսարքի, բայց հինը չի վերակառուցի:
Դրա համար պիտի արգելվի եկեղեցիների կառուցումը, մինչև բոլոր ավերված բերդերը, եկեղեցիները չվերականգնվեն:
Նույնը մեր անառիկ բերդերի մասին է խոսքը, ավերված, քանդված պատերով, կեսի համարյա հետքերն էլ չկա:
Այս ավերված եկեղեցիները, որ ունեն ուշադրության ու հոգատարության կարիք, իսկական սրբատեղիներն են, որտեղ հայը հազարավոր տարիներ ուխտ է կատարել, խունկ վառել»:

«Պիտի արգելվի եկեղեցիների կառուցումը, մինչև ավերվածները չվերականգնվեն». Խաժակ Սիրեկանյան
«Պիտի արգելվի եկեղեցիների կառուցումը, մինչև ավերվածները չվերականգնվեն». Խաժակ Սիրեկանյան
«Պիտի արգելվի եկեղեցիների կառուցումը, մինչև ավերվածները չվերականգնվեն». Խաժակ Սիրեկանյան
«Պիտի արգելվի եկեղեցիների կառուցումը, մինչև ավերվածները չվերականգնվեն». Խաժակ Սիրեկանյան
«Պիտի արգելվի եկեղեցիների կառուցումը, մինչև ավերվածները չվերականգնվեն». Խաժակ Սիրեկանյան
«Պիտի արգելվի եկեղեցիների կառուցումը, մինչև ավերվածները չվերականգնվեն». Խաժակ Սիրեկանյան
«Պիտի արգելվի եկեղեցիների կառուցումը, մինչև ավերվածները չվերականգնվեն». Խաժակ Սիրեկանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր