ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 477.34, EUR 556.82, RUB 6.74, GBP 659.30
+4 °C, +4 °C ... +18 °C Վաղը`+17 °C
#WhatsApp-ում անհետացող լուսանկարների և տեսանյութերի գործառույթ է հայտնվել
22:54, 04.08.2021
6624 | 0

WhatsApp մեսենջերում նոր գործառույթ է գործարկվել, որը թույլ է տալիս զրուցակցի հետ անհետացող լուսանկարներով և տեսանյութերով կիսվել, գրում է TechCrunch-ը:
Ինչպես հաղորդում է ընկերությունն՝ արդեն այս շաբաթ հնարավորությունը հասանելի կլինի բոլոր օգտատերերի համար: Հնարավոր կլինի նկարն ուղարկել «մեկ անգամյա դիտման» ռեժիմով։ Այս դեպքում զրուցակիցը կկարողանա ֆայլը բացել մեկ անգամ, որից հետո այն կհեռացվի և կնշվի «դիտվել է» նշանով:
WhatsApp-ում նշել են, որ նոր գործառույթը կարող է օգտակար լինել տարբեր գործողությունների համար․ օրինակ, եթե օգտատերը պետք է Wi-Fi-ի գաղտնաբառով կամ անձնագրային տվյալներով կիսվի:

#WhatsApp-ում անհետացող լուսանկարների և տեսանյութերի գործառույթ է հայտնվել

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր