Ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել էին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ, գաղտնի քվեարկության արդյուքնները: «Փոխնախագահի ընտրությանը մասնակցել են 104 պատգամավոր: Քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել մեկը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Իշխան Սաղաթելյան՝ կողմ 53, դեմ՝ 50»,- ասաց Նարեկ Բաբայանը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հավելեց, որ այսպիսով Ի. Սաղթելյանը չի ընտրվել ԱԺ փոխնախագահ, ուստի ԱԺ կանոնակարգի համաձայն անհրաժեշտ է առաջադրել նոր թեկնածու և անցկացնել նոր ընտրություն: Հավելենք, որ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնկացել է 104-ը: ԱԺ փոխանախագհի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ էր 54 ձայն: Նշենք, որ 1 բացակա պատգամավորը ընդդիմադիր խմբակցությունից էր: |