ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
12:10, 05.08.2021 | mamul.am
5819 | 0

Ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել էին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ, գաղտնի քվեարկության արդյուքնները:

«Փոխնախագահի ընտրությանը մասնակցել են 104 պատգամավոր: Քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել մեկը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Իշխան Սաղաթելյան՝ կողմ 53, դեմ՝ 50»,- ասաց Նարեկ Բաբայանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հավելեց, որ այսպիսով Ի. Սաղթելյանը չի ընտրվել ԱԺ փոխնախագահ, ուստի ԱԺ կանոնակարգի համաձայն անհրաժեշտ է առաջադրել նոր թեկնածու և անցկացնել նոր ընտրություն:

Հավելենք, որ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնկացել է 104-ը: ԱԺ փոխանախագհի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ էր 54 ձայն: Նշենք, որ 1 բացակա պատգամավորը ընդդիմադիր խմբակցությունից էր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր