ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ձեզ համար ընդունելի՞ է ընտրել մի մարդու, որը հայհոյել էր իշխանություններին». լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին
11:42, 05.08.2021 | mamul.am
4525 | 0

Այսօր լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ՔՊ-ի համար ընդունելի՞ է ընտրել մի մարդու, որը հայհոյել էր իշխանություններին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը քաղաքացիները տվել են: Մենք պարտավոր ենք ապահովել Հայաստանի ԱԺ բնականոն աշխատանքը: Երրորդ փոխխոսնակի պաշտոնը պետք է անցնի ընդդիմության ներկայացուցչին: Այո, ես ասում էի, որ ճիշտ կլինի, որ ընդդիմադիր փոխխոսնակը լինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից, բայց ինչպես տեսնում եք, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները համաձայնության են եկել և դա նաև առաջին հերթին «Պատիվ ունեմի» որոշումն է, ոչ թե մեր: Այս պահի դրությամբ իրենք միասնական թեկնածուով են հանդես գալիս, այսինքն՝ «Պատիվ ունեմ»-ն իր որոշումը կայացրել է»,- ասաց Ա. Սիմոնյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր