ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ձեր գործընկերը մեկնել է հանգստի և Ձեր ընտրությանը չմասնակցեց. ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին». Վ. Ալեքսանյան
13:00, 05.08.2021 | mamul.am
5419 | 0

«Պարո՛ն Սաղաթելյան, Ձեր դաշինքի պատգամավորը՝ հարգելի պարոն Սեդրակյանը, ինչքանով ինձ է հայտնի, այս պահին գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Ճիշտ է այս ինֆորմացիան, թե ոչ, ամեն դեպքում, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ձեր գործընկերը Ձեր ընտրությանը փաստացի չմասնակցեց: Ինչքանով ես եմ տեղյակ, նա հանգստի է մենել: Սա բնավ մեղադրական տոնով չեմ ասում, այլ հարցնում եմ Ձեր վերաբերմունքը»,- դիմելով «Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանին, հարց ուղղեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը:

Արձագանքելով՝ Սաղաթելյանն ասաց. «Մեր գործընկերը գտնվում է հանարպետությունից դուրս, մեզ նախօրոք ասել էր այդ մասին, դուք մինչև քվեարկությունը գիտեիք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր