ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«ՔՊ-ական մեծամասնությունը որոշել է «աբարոտկեն ֆռալ» 2018-ի մայիսի վարչապետի ընտրությունների համար». Բորիս Նավասարդյան
15:12, 05.08.2021 | mamul.am
3450 | 0

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն ՔՊ-ական մեծամասնությունը որոշել է «աբարոտկեն ֆռալ» 2018-ի մայիսի վարչապետի ընտրությունների համար։ Այն ժամանակ էլ ԱԺ մեծամասնությունը, ի դեմս հանրապետականների, խոստացել էր չխոչընդոտել Փաշինյանի ընտրությանը, բայց առաջին փորձից չապահովեց անհրաժե՛շտ քվեները։ Այս անգամ էլ խոստումն առաջին «մոտեցումով» (մնում եմ Օլիմպիադայում ծանրորդների ելույթների ազդեցության տակ) չկատարեց ՔՊ-ն, ոսկերչական ճշկրտությամբ մեկ ձայն պակաս տալով ԱԺ փոխխոսնակի ընդդիմության թեկնածուին... Այսպիսի «կառուցողական» բեմադրական արվեստին հմտորեն տիրապետող օրենսդիր մարմին ունենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր