Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն ՔՊ-ական մեծամասնությունը որոշել է «աբարոտկեն ֆռալ» 2018-ի մայիսի վարչապետի ընտրությունների համար։ Այն ժամանակ էլ ԱԺ մեծամասնությունը, ի դեմս հանրապետականների, խոստացել էր չխոչընդոտել Փաշինյանի ընտրությանը, բայց առաջին փորձից չապահովեց անհրաժե՛շտ քվեները։ Այս անգամ էլ խոստումն առաջին «մոտեցումով» (մնում եմ Օլիմպիադայում ծանրորդների ելույթների ազդեցության տակ) չկատարեց ՔՊ-ն, ոսկերչական ճշկրտությամբ մեկ ձայն պակաս տալով ԱԺ փոխխոսնակի ընդդիմության թեկնածուին... Այսպիսի «կառուցողական» բեմադրական արվեստին հմտորեն տիրապետող օրենսդիր մարմին ունենք»: |