ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ռեկտորի պաշտոնակատար է նշանակվում մի անձ, ում գործունեությունը նվիրված է եղել հայոց ազգային արժեքների դեմ պայքարին». Կարին Տոնոյան
17:06, 05.08.2021 | mamul.am
7067 | 3

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանձնվեց նաև ԵՊՀ-ն. ապազգայնացումը շարունակվում է:

Հայոց պատմության ողջ ընթացքում հայապահպանության, անկախ պետականության վերականգնման գործը սկզբնավորվել է Ազգային կրթական հաստատություններից: Այդ հաստատությունների մանկավարժներն ու շրջանավարտներն էին, որ նոր ժամանակներում վառ պահեցին հայոց անկախ պետականության վերստեղծման կրակը, իսկ 1918թ. վերականգնված հայոց անկախ պետականության դրոշակակիրների մեջ շատ էին Ներսիսյան դպրոցի, Գևորգյան ճեմարանի և հայոց մյուս ազգային կրթական հաստատությունների նախկին սաները: Այդ իսկ նվիրյալներն Առաջին հանրապետության դժնդակ ու ծանր շրջանում հիմքը դրեցին Հայոց Ազգային համալսարանի: Իսկ այսօր Հայոց մայր բուհը ոտնակոխ է արվում: Քիչ չէ ապօրինաբար Հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ է ստեղծվում, դեռ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվում մի անձ, ում գործունեությունը նվիրված է եղել հայոց ազգային արժեքների դեմ պայքարին, անձ, ով գլոբալիստական օրակարգով է մտնում համալսարան, անձ, ով իշխող քաղաքական ուժի պատգամավոր է եղել և հավասար կրում է 44-օրյա պատերազմում Հայաստանի ողբերգական պարտության պատասխանատվությունը: Աշակերտն ու ուսանողը նախ պետք է սովորեն ու դաստիարակվեն ուսումնական հաստատության ղեկավարության օրինակով, անցած ճանապարհով ու նկարագրով....»:

Աղբյուրը` Կարին Տոնոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր