ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով աշխատակցից գումար է պահանջել․ ՔԿ
16:18, 05.08.2021 | mamul.am
2563 | 0

2021թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, մուտք է գործել Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ, որտեղ աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով վերջինից գումար է պահանջել, սակայն չստանալով այն՝ դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, ընկերության վերոնշյալ աշխատակիցը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր