ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Դրանով ի՞նչ եք ուզում ասել, որ Իշխան Սաղաթելյանը ասեր՝ խնդրում եմ, ինձ քվե տվե՞ք». Արամ Վարդևանյան
16:36, 05.08.2021 | mamul.am
2963 | 2

«Պարոն Սիմոնյան, էս վիճակը նորմա՞լ է»,- ԱԺ ամբիոնից դժգոհելով իր ելույթի ժամանակ տեղից խոսող ՔՊ-ական պատգամավորներից, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ փոխնախագահ չընտրվելու փաստին, ասաց. «Չի ընտրվի՝ չի ընտրվի, նորից ենք առաջադրելու: Դուք դրանով ի՞նչ եք ուզում ասել, որ ձեզանից քվե խնդրվի՞, որ Իշխան Սաղաթելյանը ձեզ ասեր՝ խնդրում եմ, ինձ քվե տվե՞ք: Իհարկե, չի՛ խնդրելու: Ձեզանից մի բան կարելի էր օրինակ խնդրել, որ դուք իրականում, նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ստորագրած չլինեիք: Ձեզանից կարայինք խնդրեինք, որ դուք էսքան ամսվա ընթացքում, գոնե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան կա, ասում էր, թե Շուշիի հետ կապված ինչ գործողություններ են եղել, բացահայտեիք: Ձեզ ա՛յ էդ կարանք խնդրենք: Էն էլ չենք խնդրելու՝ ստիպված այլ կերպ պետք է լինի այդ ամենը»,- ասաց Վարդևանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր