ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«էդ ո՞նց եղավ երկու անգամ այդպես. երկու անգամը չի՛ լինում, էլի, պատահական». Արմեն Ռուստամյան
17:48, 05.08.2021 | mamul.am
3568 | 2

«Ես, նախ փորձեցի եզրեր գտնել... դուք շատ եք խոսում՝ «եկեք կառուցողական լինենք» և այլն, ես էլ ասացի՝ դե լավ, եկեք չկասկածենք մեկս մյուսի վրա, բայց այսօր ինչ-որ անհասկանալի ձևով այս անվավերները էսպես հետաքրքիր թվաբանություն են առաջացնում»,-Աժ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ փոխնախագահ չընտրվելու պատճառներին:

«Եկեք չմտնենք էս գործի մեջ, համարենք, որ եղել է երևի թյուրիմացություն. ասացինք՝ եկեք գնանք նորից քվեարկենք, բայց դուք ի՞նչ արեցիք. եկաք, մեղադրեցիք, բորբոքեցիք... ասացիք՝ ձեր մեջ փնտրեք այդ 5-ին: Շատ պարզ տրամաբանություն կա՝ էդ ո՞նց եղավ երկու անգամ այդպես եղավ: Առաջին անգամ եղավ՝ հասկացանք, էդ երկու անգամը չի՛ լինում, էլի, պատահական...Այդ փակուղու մեջ դուք եք հայտնվելու, սա մեր պրոբլեմը չի»,- ասաց Ռուստամյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր