ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հոկտեմբերի 19-ին մեր վարչապետն ասում է՝ վիճակը լավ չի, պետք է տանք. ես ասել եմ հետևյալը». Ի. Սաղաթելյան
18:06, 05.08.2021 | mamul.am
6167 | 3

«Ես մի առիթով մանրամասն պատմելու եմ այն 5 հանդիպումները դետալ առ դետալ, որոնք պատերազմի ընթացքում ունեցել եմ. այդ բոլոր հանդիպումների ձայնագրությունը կա: Հոկտեմբերի 19-ին կառավարության դահլիճում մեր վարչապետն ասում է՝ վիճակը լավ չի, պետք է տանք, ես ասել եմ հետևյալը. «Եթե այս պատերազմում հաղթենք, բոլոր դափնիները քոնն է և քո քաղաքական թիմինը, բայց եթե այս պատերազմում պարտվենք, և ըստ ինձ, դու երկիրը տանում ես կապիտուլյացիայի, դուք դա չեք մարսելու: Ասել եմ՝ այս ամենի մեղավորը և պատասխանատուն անձամբ դուք եք: Ես դա ասել եմ այդ հանդիպման ժամանակ և պահանջում եմ այդ հանդիպման ձայնագրությունը հրապարակել»,- Աժ եզրափակիչ իր ելույթում՝ խոսելով 44-օրյա պատերազմի և այդ ընթացքում իր հանդիպումների մասին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Ես այդ հանդիպումների մասին, այդ թվում Տիգրան Ավինյանի հետ Ստեփանակերտում հանդիպման մասին, խոսելու եմ ու հատ-հատ»,- ասաց Սաղաթելյանը:

«Հոկտեմբերի 19-ին մեր վարչապետն ասում է՝ վիճակը լավ չի, պետք է տանք. ես ասել եմ հետևյալը». Ի. Սաղաթելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր