ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Կունենանք նույն իրավիճակը, ինչ Գորիս-Կապան ճանապարհին». Թաթուլ Հակոբյանը՝ Ոսկեպարում տիրող իրադրության մասին
21:54, 05.08.2021 | mamul.am
6416 | 1

Նախկին Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի սահմանին գտնվող չբնակեցված տանն այժմ տեղակայվել է շուրջ 30 ռուս զինվորական: Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտնեց լրագրող Թաթուլ Հակոբյանը: «Նրանց գալու հնարավոր պատճառներից մեկն էլ այն է, որ տեղի ունենա անկլավների փոխանակություն: Եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենք կողմ են սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին, դա նշանակում է, որ խորհրդային վիճելի սահմանների համաձայն տեղի է ունենալու անկլավների փոխանակում: Չեմ բացառում, որ կունենանք նույն իրավիճակը, ինչ Գորիս-Կապան ճանապարհին: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը կանցնի Ադրբեջանի տարածքով»,- կարծիք հայտնեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր