ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Բարբի տիկնիկներ արտադրողին մեղադրել են ռասիզմի համար
22:40, 11.08.2021 | mamul.am
16446 | 0

Mattel ընկերությունը հայտնվել է քննադատների թիրախում այն բանից հետո, երբ թողարկել է Բարբի-մարզուհի տիկնիկների նոր շարքը: Արտադրողին ռասիզմի համար են մեղադրել այն պատճառով, որ խաղալիքների մեջ չի հայտնվել ասիական արտաքինով տիկնիկ, գրում է Daily Mail-ը։

Բարբի տիկնիկներ արտադրողին մեղադրել են ռասիզմի համար

«Ներառական» հավաքածուի շարքում ընկերությունը մշակել է 5 նոր տիկնիկ, որոնք ներկայացնում են մինչև 2020 թվականն օլիմպիական խաղերին ավելացված նոր մարզաձևերը՝ սոֆթբոլ, ժայռամագլցում, կարատե, սքեյթբորդինգ և սերֆինգ: Յուրաքանչյուր տիկնիկ ունի իր՝ մյուսներից տարբերվող մաշկի երանգը, մազերի գույնն ու մարմնի ձևը: Սակայն, ինչպես նկատել են շատ օգտատերեր, դրանց թվում չկա ասիական մշակույթի ոչ մի ներկայացուցիչ՝ հաշվի առնելով, որ Օլիմպիադան անցկացվել է Ճապոնիայում։
Բարբի տիկնիկներ արտադրողին մեղադրել են ռասիզմի համար

Սոցցանցերի օգտատերերը քննադատել են ընկերությանը և իրենց հիասթափությունը հայտնել բազմազանության բացակայության կապակցությամբ։ Ոմանք նույնիսկ խոստացել են բոյկոտել Mattel-ը և իրենց երեխաների համար Barbie տիկնիկներ չգնել:
Բարբի տիկնիկներ արտադրողին մեղադրել են ռասիզմի համար

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր