ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Զինծառայության ժամկետը կկրճատվի. սահմանները կհսկեն ԱԱԾ սահմանապահ զորքերը»․ Արմեն Գրիգորյան
00:12, 21.08.2021 | mamul.am
9981 | 2

Այսօր «Հանրային հեռուստաընկերության» տաղավարում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Կառավարության 2021-26 թթ ծրագրին, հայտարարել է, որ մտադիր են անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի մոդելին։

«Դա նշանակում է, որ ժամկետային զինծառայողների թվի կրճատում կլինի, ավելի շուտ՝ զինծառայության ժամկետի կրճատում: Պրոֆեսիոնալ բանակը չի նշանակում պայմանագրային զինծառայություն, դա ենթադրում է, որ մարդն իր ամբողջ ժամանակը պետք է տրամադրի ծառայությանը: Օրինակ՝ պայմանագրային ծառայության դեպքում որոշակի ժամանակահատված դիրք են պահում, որոշակի ժամանակ էլ ազատ են: Մենք ուզում ենք ամբողջապես փոխել այս մոտեցումները: Մենք ուզում ենք, որ սահմանային հսկողությունն ու պաշտպանությունն ամբողջապես փոխանցվի Սահմանապահ զորքերին. այդ նպատակով ԱԱԾ-ն պետք է ընդլայնի սահմանապահ զորքերի թվաքանակը, իսկ բանակն ամբողջապես պետք է կենտրոնանա ռազմական գործում հմտանալու վրա, իսկ երբ սահմանների պաշտպանության անհրաժեշտություն առաջանա, միայն այդ դեպքում զբաղվի ռազմական գործողություններով»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր