ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Քաբուլից աֆղանցիների տարհանող ինքնաթիռում ծնված աղջկան անվանել են ԱՄՆ օդուժի պատվին
17:54, 26.08.2021 | mamul.am
11571 | 0

Գերմանական DW-ի փոխանցմամբ, օրերս Աֆղանստանից Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազա ուղևորվող չվերթի ժամանակ լույս աշխարհ եկած աղջկան ծնողները որոշել են անվանակոչել Ռիչ՝ ի պատիվ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17 ինքնաթիռի, որով տեղափոխվել են երեխայի ծնողները: Այս մասին հայտնել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար Թոդ Ուոլթերսը: «Ես՝ որպես ռազմաօդային ուժերի օդաչու, երազում եմ, որ Ռիչ անունով այդ երեխան մեծանա, ԱՄՆ քաղաքացիություն ստանա, իսկ հետագայում նաև թռչի ԱՄՆ կործանիչներով»,- տեսաուղերձի ժամանակ ասել է Ուոլթերսը:

Հիշեցնենք, որ Ռիչը լույս աշխարհ էր եկել օգոստոսի 21-ին՝ ամերիկյան ինքնաթիռում, վայրէջքից մի քանի րոպե հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր