ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 455.73, EUR 486.58, RUB 7.89, GBP 573.35
+14 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Վազգեն Սարգսյանի եղբայրը պատասխանել է Խաչատուր Սուքիասյանին
00:06, 27.08.2021 | mamul.am
21880 | 2

Հայաստանի նախկին վարչապետ, ՊՆ ղեկավար Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա ելույթներին, որոնք վերաբերում էին իր եղբորը. «Եթե ազատամարտիկներին համախմբած ու զրոյից բանակ ստեղծած, տարածքներ ազատագրած և հաղթանակներ կերտած ՊՆ նախարարը, որ ի պաշտոնե նաև Անվտանգության խորհրդի անդամ է, Արցախում տարածքներ հանձնելու հարցում պետք է տեսակետ չհայտնի, ո՞վ պետք է հայտնի... Անլուրջ է, չէ՞: Անլուրջ կվերաբերվեի և հարկ չէի համարի անդրադառնալ տվյալ անհատին, եթե հիմքում սուտ չլիներ. 1998-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն չի տարածել ու չի պահանջել նախագահի հրաժարականը, ուստի Օնիկ Գասպարյանի արարքի հետ համեմատությունը կամ անտեղյակություն է ու ոչ կոմպետենտություն կամ ժողովրդին մոլորեցնելու պարզունակ միտում։
Անցյալում անելիք չկա, անողը արել է: Զբաղվեք ապագայով, եթե ուզում եք ապագա ունենալ»:

Հիշեցնենք՝ Սուքիասյանն ԱԺ ամբիոնից ասել էր, որ «Վազգեն Սարգսյանը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ»՝ նկատի ունենալով 1998-ի իշխանափոխությունը։

Աղբյուրը` Արամ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր