ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Եթե չեք ուզում աշխատել իշխանության հետ, ձևը հետևյալն է՝ մանդատները դնում եք, գնում եք փողոց»․ Պ․ Ղազարյանը՝ Ս․ Օհանյանին
00:30, 27.08.2021 | mamul.am
11681 | 2

Հ1-ի եթերում՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին, հարցազրուցավար Պետրոս Ղազարյանն ասաց․ «Եղել են ընտրություններ, դուք անցել եք խորհրդարան։ Դուք համարվում եք համակարգային ընդդիմություն, ինչը ենթադրում է իշխանության հետ աշխատանք։ Եթե դուք չեք ուզում աշխատել իշխանության հետ, դրա ձևը հետևյալն է՝ մանդատները դնում եք, գնում եք փողոց, և ինչ ուզում՝ անում եք, ինչ անում էիք 6-7 ամիս»։

Պատասխանելով՝ Ս․ Օհանյանն ասաց․ «Ձեր և ձեր իշխանության պատկերացումները ոչ միշտ են ճիշտ։ Նրանք մեզ քննադատում են, որ մենք կառուցողական չենք։ Ընդհակառակը, այս օրերի մեր գործունեությունը եղել է առավել քան կառուցողական։ Իրենք, ի սկզբանե, հաշվի առնելով Ազգային ժողովի տարիների ձևավորված ավանդույթը, փորձում էին պայմանավորվել, արագ սղացնել, մարմիններին ընտրել, իսկ մենք բանվեճի, քննադատության, ինքնաքննադատության և իրավիճակի ճիշտ գնահատականի մթնոլորտ ստեղծեցինք և այս ընթացքում, իրոք, սուր բանավեճեր ունեցանք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր