ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վախկոտ և անմարդկային հարձակում». համաշխարհային առաջնորդները քննադատում են Քաբուլում տեղի ունեցածը
15:42, 27.08.2021 | mamul.am
8826 | 0

Մի շարք երկրների առաջնորդներ ցավակցություններ են հղել և քննադատել Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունները, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Եվրոպայի խորհրդի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ թվիթերյան իր էջում այն անվանել է «վախկոտ և անմարդկային հարձակում»՝ հավելելով, որ պետք է ամեն ինչ անել՝ օդանավակայանում գտնվողների անվտանգությունն ապահովելու համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ևս խստորեն դատապարտել է տեղի ունեցածը։ Քննադատություններին են միացել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բաննեթը և այլք:

Հիշեցնենք, որ նախօրեին Քաբուլում երկու պայթյուն էր որոտացել։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր