ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ճապոնիան աշխատանքով կապահովի ռոբոտներին
01:06, 30.08.2021 | mamul.am
7303 | 0

Ճապոնիայի կառավարությունն ակտիվացնում է աջակցությունը՝ մի շարք ոլորտներում ռոբոտների ներգրավվածությունն ավելացնելու նպատակով, գրում է bigasia-ն: Հաղորդվում է, կազմակերպությունները ռոբոտներին դիտարկում են որպես աշխատուժի սղության և կորոնավիրուսային համաճարակի դեմ հաղթահարման միջոց, քանի որ ռոբոտները թույլ են տալիս աշխատակիցներին պահպանել ֆիզիկական հեռավորություն: Բացի այդ, ընկերությունները ոչ միայն բարձր տեխնոլոգիական ռոբոտների կարիք ունեն, որոնք կկարողանան բարդ խնդիրներ կատարել, այլ նաև՝ ավտոմատացման հնարավորություն ունեցող աշխատանքային միջավայրի: Այս ամենն իրականություն դարձնելու համար Ճապոնիայի արդյունաբերության նախարարությունը մտադիր է բյուջեից 17 միլիոն դոլար խնդրել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր