ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայի պայմաններում». Բայդեն
13:24, 02.09.2021 | mamul.am
7718 | 0

Վաշինգթոնում կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, գրում է BBC-ն: Սպիտակ տան ղեկավարը հերթական անգամ հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգներն այսուհետ ևս կաջակցի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կշարունակի օգնություն ցուցաբերել Կիևին՝ երկրի անվտանգության ապահովման հարցում: Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ Կիևն ու Վաշինգթոնը դեմ են «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր